Այս տարվա ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 4 միլիարդ դրամ. ՀՔԾ պետ |armtimes.com|
08:03 - 29 նոյեմբերի, 2019

Այս տարվա ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 4 միլիարդ դրամ. ՀՔԾ պետ |armtimes.com|

armtimes.com։ Միայն այս տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործերով պետական բյուջե է վերականգնվել աննախադեպ թվով վնաս՝ 4.331.935 ՀՀ դրամ, որը 7 անգամ ավելին է, քան ՀՔԾ գոյության 11 տարիների ընթացքում քննված գործերով վերականգնված ողջ գումարը՝ 597.698.000 ՀՀ դրամը: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՔԾ աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:

Սասուն Խաչատրյանը նշեց, որ դա միայն պետական բյուջե փոխանցված գումարն է, եւ դրանից բացի՝ բազմաթիվ ավելի թվով կալանք է դրվել քրեական գործերով անցնող անձանց անշարժ գույքի, ինչպես նաեւ՝ հանցագործության սուբյեկտ հանդիսացած ակտիվների վրա, որոնց ընթացքը կլուծվի դատական ակտերով:

Իր ելույթում ՀՔԾ պետը կարեւորեց, որ թեեւ 11 տարի ավանդույթի ուժով նշվել է ՀՔԾ աշխատակցի տոնը, սակայն այսօր արդեն դրվել է դրա պաշտոնական հիմքը, ինչի առթիվ նա շնորհավորական ուղերձ հղեց. «Մյուս իրավապահ մարմինների համեմատ՝ ՀՔԾ-ն բավականին երիտասարդ է, սակայն կարող ենք փաստել, որ այն արդեն կայացած կառույց է եւ պատվով իրականացնում է իր առաքելությունը:

ՀՔԾ ծառայողները քաջ գիտակցում են իրենց վերապահված առաքելության բացառիկությունը, քանի որ փոքր եւ մեծ սխրանքների տեղ կա յուրաքանչյուր մասնագիտության մեջ, եւ մենք պարտավոր ենք մասնագիտությանը վերաբերվել այդ փիլիսոփայությամբ: Գուցե մի փոքր անհամեստ է հնչում, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է համոզված լինի իր կողմից կատարվող աշխատանքի բացառիկության մեջ»:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել