Այս պահի դրությամբ 6 լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում․ Արսեն Թորոսյան
12:13 - 13 ապրիլի, 2020

Այս պահի դրությամբ 6 լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում․ Արսեն Թորոսյան

Այսօր՝ կառավարության արտահերթ նիտի ընթացքում, Առողջապահության նախարար արսեն Թորոսյանն ասաց, որ շաբաթ և կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել։

«Այն նպատակադրումը, որ մենք ունեինք մեր հնարավորությունը մեծացնելու, իրագործվում է։ Շաբաթ օրը 680 թեստ է արվել, իսկ կիրակի օրը՝ 467 թեստ։ Բոլոր բուժհաստատություններին իջեցվել են հանձնարարականները՝ ինչպես նմուշառել, ուր ուղարկել, լոգիստիկ նոր համակարգ է ստեղծվել,  էլեկտրոնային նոր համակարգն է ներդրվում, և օր օրի, ցուցումների հետ մեկտեղ, թեստերի թիվը կավելանա»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝  այս պահի դրությամբ 6 լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել