Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 13 դեպք
22:47 - 13 մարտի, 2020

Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 13 դեպք

Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 13 դեպք: Այս մասին հայտնել է Արսեն Թորոսյանը։ Նա ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են: Նրանցից երկուսը հոսպիտալացվում են, քանի որ թեստի արդյունքները եղել են դրական, իսկ մեկը կշարունակի մնալ կարանտինում:

Բացի այդ, այսօր ժամը 22:00-ի դրությամբ հաստատվել է ևս 3 դեպք, որից երկուսը եղել են արդեն իսկ հաստատված դեպքի կոնտակտները, իսկ 1-ը ժամանել է Ֆրանսիայից:

Ընդհանուր առմաբ այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք:

Բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել