Այս ընտրությունները յուրահատուկ էին նաև Արցախի համար աննախադեպ մրցակցայնությամբ․ Համազասպ Դանիելյան
13:49 - 01 ապրիլի, 2020

Այս ընտրությունները յուրահատուկ էին նաև Արցախի համար աննախադեպ մրցակցայնությամբ․ Համազասպ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մարտի 31-ին տեղի ունեցած Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այցելել եմ յոթ տեղամաս` հիմնականում Ասկերանի շրջանում։ Իմ տեսած ամենայուրահատուկ ընտրություններից մեկն էր։

Յուրահատկությունը պայմանավորված չէր միայն առողջապահական նկատառումներով նախաձեռնված միջոցներով (բոլոր տեղամասերում առկա էին դիմակներ, ձեռնոցներ, առանձին գրիչներ, ալկոգել և այլն): Այս ընտրությունները յուրահատուկ էին նաև Արցախի համար աննախադեպ մրցակցայնությամբ, ինչը նույնպես նպաստել է մասնակցության մեծ ցուցանիշին։ Քվեարկության ընթացքի տեսանկարահանումը, ինչը Արցախում տեղի է ունենում առաջին անգամ, նույնպես նպաստել է ընտրությունների թափանցիկության ավելացմանը։

Այդուհանդերձ, բարձր մասնակցության վրա կարծում եմ ազդել է նաև այն, որ տարբեր քաղաքական թիմեր զգալի ուշադրություն են դարձրել մարդկանց մոբիլիզացիայի վրա։ Գրեթե բոլոր տեղամասերում նկատել եմ մեծահասակ ընտրողներ, ովքեր ոչ միայն դժվարությամբ (իսկ առանձին դեպքերում դժկամությամբ) էին հասնում տեղամաս, այլ նաև քվեարկում էին այլոց օգնությամբ։ «Օգնողի» ինստիտուտի այսքան լայն տարածումը ինձ հիշեցրեց Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել