Այսօր մենք կարող ենք ասել, որ իրավիճակը վերահսկելի է , բայց պարզ է, որ թվերի ավելացման հետ կարող է դառնալ անկառավարելի․ Արսեն Թորոսյան
10:44 - 06 մայիսի, 2020

Այսօր մենք կարող ենք ասել, որ իրավիճակը վերահսկելի է , բայց պարզ է, որ թվերի ավելացման հետ կարող է դառնալ անկառավարելի․ Արսեն Թորոսյան

Այսօր մենք կարող ենք ասել, որ իրավիճակը վերահսկելի է , բայց պարզ է, որ թվերի ավելացման հետ կարող է դառնալ անկառավարելի։ Մենք բոլորս հասկանում ենք, որ ռեսուրսները՝ թե՛ մարդկային, թե՛ մահճակալային, թե՛ սարքավորումների իմաստով վերջանալու են ինչ- որ մի օր, մեր խնդիրն է ամեն դեպքում, ունենալ ավելի քիչ դեպքեր։ 1in.am-ի հետ զրույցոմ այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Վերջինս նշեց, որ միջազգային տերմինալոգիայով՝ Հայաստանը գտնվում է  համայնքային տարածման փուլում, երբ համայնքներում՝ մարդկանց խմբերը, քաղաքները, տարածման դեպքերը բազմազան են։ Դրանք մեծամասամբ Երևան քաղաքում են, բայց կան համայնքային տարածման դեպքեր այլ քաղաքաներում։  Տեղեր են եղել, որտեղ բռնկումները հեշտությամբ մարվել են։ 

«Տեղորոշման իրավունքից օգտվում ենք հիմնականում ինքնամեկուսացման պահանջը խախտումների դեպքում , սակայն մենք մինչ այսօր շեշտը դրել ենք մեկուսացման վրա։ Իհարկե եղել են զուգահեռ ինքնամեկուսացվածներ, որոնք եղել են երկրորդ կոնտակտը վարակակրի հետ և ոչ թե սերտ շփված։ Սերտ շփված մարդիկ մինչ օրս ամբողջովին մեկուսացվել են բոլորիս հայտնի հյուրանոցներում, ռեսուրսների առումով մինչ այսօր մեզ կարողացել ենք թույլ տալ»,- տեղեկացրեց նախարարը։

Թորոսյանը ընդգծեց, որ ինչ-որ մի օր գալու է, որ այլևս  հնարավոր չի լինելու  գնալ ամեն վարակի աղբյուրի հետևից։ Հիմա  ռեսուրսները դեռ բավականացնում են՝ շատ մեծ լարումով։ 

«Եթե ենթադրենք երեկվա դեպքը՝ 112 հաստատտաված դեպքեր, եթե նրանց բոլորը լինեն իրարից անկախ անձինք (հիմնականում դա այդպես չէ) մենք պետք է պարզենք յուրաքանչյուրի շփման շրջանակը։ Թվերի աճին զուգընթաց, գալու է մի օր, որ մենք ֆիզիկապես  չկարողանանք պարզել նախորդ օրը վարակված անձանց շփման շրջանակները, որովհետև հաջորդ օրը լինելու են նոր 100, կամ օրինակ ավել դեպքեր։ Պիկը մենք տեսնելու ենք, երբ որ մի օրից սկսած մենք ունենանք ավելի քիչ դեպքեր և դա շարունակաբար գնա մինչև ամբողջական մարում, մենք կարող ենք տեսնել այն օրը, երբ գրանվել են ամենաշատ դեպքերը և այդ օրը համարել պիկ։ Մինչ այդ պահը, մենք չենք կարող ասել, թե պիկ երբ կլինի կամ եղել է արդյոք, թե ոչ»,- եզրափակեց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել