Այսպես շարունակել չենք կարող և չենք ուզում. Տիգրան Ավինյանը՝ օպտիմալացման մասին |lragir.am|
09:42 - 16 մայիսի, 2019

Այսպես շարունակել չենք կարող և չենք ուզում. Տիգրան Ավինյանը՝ օպտիմալացման մասին |lragir.am|

lragir.am։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ միավորման արդյունքում գերնախարարությունները ընդհուպ 6-7 փոխնախարար են ունենալու։ Ավինյանի խոսքով՝ առաջին հերթին քաղծառայության համակարգի զարգացման ու օպտիմալացման, արդյունավետության բարձրացման ռազմավարություն են որդեգրելու։

«Դժվարանում եմ պատասխանել, թե քանի փոխնախարար կլինեն նախարարություններում: Գործառույթներից ելնելով է որոշվելու։ Գնահատելու ենք, թե ինչ ֆունկցիաներ են նախկինում եղել փոխնախարարների վրա, թերբեռնված կամ գերբեռնված են եղել, թե՞ ոչ, և ըստ այդ ֆունկցիաների քանակները կհստակեցվեն»,- ասաց նա։

Ավինյանի խոսքով՝ դեռևս զանգվածային կրճատումներ նախարարություններում չկան։ Եվ առաջին հերթին կրճատվելու են նախարարներ, փոխնախարարներ։ “Այսպես շարունակել չենք կարող և չենք ուզում, քանի որ բոլոր գնահատականները ապացուցում են, որ մեր հանրային ծառայության համակարգն արդյունավետ չի գործում։ Համակարգը որպես այդպիսին իր արդյունավետությունը շատ ոլորտներում պետք է վերանայի”,- հավելեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել