Այսուհետ առանց որևէ պայմանի օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200 հազար դրամ պատվովճար
11:17 - 20 մարտի, 2020

Այսուհետ առանց որևէ պայմանի օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200 հազար դրամ պատվովճար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսուհետ առանց որևէ պայմանի օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200 հազար դրամ պատվովճար, նախկին 100 հազար դրամի փոխարեն: 140 հազար և 100 հազար դրամ համապատասխանաբար կստանան օլիմպիական խաղերի երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկները: Պատվովճարներ են սահմանված նաև աշխարհի առաջնության հաղթողի, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրների համար (պատվովճարները կտրվեն ցմահ):

Մանրամասները կհրապարակվեն երեկ ընդունված կառավարության որոշումը հրապարակելուց հետո»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել