«Ամուլսարում փորձագետները Լիդիանի մեքենաներով էին». Ամուլսարի պաշտպաններին հրավիրել են ՔԿ |news.am|
09:43 - 16 հուլիսի, 2019

«Ամուլսարում փորձագետները Լիդիանի մեքենաներով էին». Ամուլսարի պաշտպաններին հրավիրել են ՔԿ |news.am|

news.am։ Ամուլսարի պաշտպաններից 7 հոգի պատրաստվում են համագործակցել ՀՀ քննչական կոմիտեի հետ, նրանք հուլիսի 19-ին հանդիպելու են Քննչական կոմիտեի անդամների հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, - ասաց Շիրակ Բունիաթյանը։

«Մեզ քննչականից հրավիրել են համագործակցելու։ Մենք լիքը փաստեր ու բողոքներ ունենք, որն էլ ներառված չի եղել քննչական այդ գործի շրջանակներում։ Մեզ ասել են, եթե ցանկություն ունեք համագործակցելու, եւ գործին օգնող տվյալներ ունեք, ապա կարող եք գալ, եւ մենք կքննարկենք։ Այնուհետեւ մենք էլ որոշում կկայացնենք ջերմուկցիների հետ, թո՞ւյլ ենք տալիս մտնել փորձագետներին, թե՝ ոչ»,- ասաց Ամուլսարի պաշտպանը։
Նա պատմեց, որ հուլիսի 13-ին, տեղական փորձագետները եւ Լիդիանի աշխատակիցները Վայոց ձորի ոստիկանական ուժով փորձել են մտնել Ամուլսարի տարածք։

Հայտնեց նաեւ, որ փորձագետները եղել են «Լիդիան Արմենիա» ընկերության մեքենաներով, որը բնակիչների եւ պաշտպանների մոտ կասկածի առիթ է տվել. «Մենք ասացինք, որ Լիդիանի աշխատակիցները եթե չգան, թույլ կտանք։ Իրենք այդ աշխատակիցների գալը հիմնավորեցին որպես՝ տարածքին ծանոթ մարդ։ Մենք ասեցինք, որ չենք վստահում Լիդիանին եւ շատ հավանական է, որ իրենք սխալ տեղ տանեն, եւ ուզում ենք, որ բնակիչներից էլ գնան իրենց հետ։ Այդ տարբերակն էլ չընդունեցին ու սկսեցին մարդկանց քաշքշել եւ բերման ենթարկել»։

Ավելի վաղ Շիրակ Բունիաթյանը հայտնել էր, որ Ամուլսարում իրավիճակը «թեժ» էր. «Անցյալ տարի, հենց այս օրերին տեսչական մարմնի կողմից փորձաքննության ժամանակ հայտնաբերվեց, որ ԱՄՈՒԼՍԱՐԻ տարածքում տեղի է ունեցել ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Շուրջ մեկ տարի գոնե անրության լայն շերտերի համար չկար հասանելի տեղեկություն այդ գործի առիթով։

Քննչական Կոմիտեն իր կողմից հրավիրված տեղական փորձագետներ եւ Լիդիանի աշխատակիցներ Վայոց ձորի ողջ ոստիկանական ուժը հավաքել եկել էին որպեսզի ներս մտնեն տարածք։ Հենց առաջին իսկ վարկյանից ոստիկանները ցուցաբերել են ագրեսիվ եւ անհանդուրժող վարքագիծ այդտեղ հավաքված բնակչության նկատմամբ։

 

Ավելին՝ news.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել