«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամուլսարի պահապանների համար դրամահավաք իրականացնող Աննա Շահնազարյանին բերման են ենթարկել ակնհայտ ապօրինի և անհիմն։ Նրանից պահանջել են հիմնավորել դրամահավաքի օրինականությունը։

Ոստիկանությունը պետք է սովորի, որ մարդու սահմանադրական իրավունքն է անել այն ամենն ինչ արգելված չէ օրենքով։ Քաղաքացին պարտավոր չէ հիմնավորել իր գործողությունների օրինականությունը, ոստիկանությունն է պարտավոր հիմնավորել դրանց ապօրինությունը»։