Ամերիկյան պատժամիջոցների դեպքում Թուրքիան հակաքայլերի կդիմի. Չավուշօղլու |azatutyun.am|
10:22 - 22 հուլիսի, 2019

Ամերիկյան պատժամիջոցների դեպքում Թուրքիան հակաքայլերի կդիմի. Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան հակաքայլերի կդիմի, եթե Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի Անկարայի դեմ ռուսական արտադրության C-400 հրթիռային համակարգեր ձեռք բերելու համար: Այս մասին այսօր հեռարձակված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով նման պատժամիջոցները «անընդունելի կլինեն»: Դրա հետ մեկտեղ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ սահմանելու ցանկություն չունի:

«Չեմ կարծում, որ ի վերջո ամերիկացիները որոշեն պատժամիջոցներ սահմանել», - նշել է Չավուշօղլուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել