news.am։ Ամենուրեք վեթինգի գործընթացը շատ զգայուն է, որին պետք է մոտենալ չափազանց զգուշորեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ամփոփման ժամանակ լրագրողներին ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Ամենուրք վեթինգի գործընթացը շատ զգայուն է։ Այսինքն՝ մի երևույթ է, որին պետք է մոտենալ չափազանց զգուշորեն՝ որոշ ակնհայտ պատճառներից ելնելով, այնքան ակնհայտ, որ կարծես խոսելու կարիք չկա դրանց մասին»,- նշեց ԵՄ դեսպանը։

Նա ընդգծեց, որ իրենք ՀՀ–ում չեն մասնակցում ներքին քնարկումներին, թե ինչպես է պետք իրականցնել դատաիրավական բարեփոխումները․ «ընդամենը ասում ենք այն, ինչ մեր հայտարարությամբ է ամարգրված, մենք չենք վերլուծում տարբեր մտքեր, որոնք այս պահին շրջանառվում են հանրային դիսկուրսում, մենք պատրաստ ենք կիսվել այլ երկրների փորձով, ես կրկին հղում եմ անում ձեր արդարդարտության նախարարին, որ խոսել էր ալբանական մոդելի մասին, եւ կարող ենք կիսվել մեր փորձով, որովհետեւ ԵՄ-ն խորապես ներգավված է Ալբանիայում իրականացվող բարեփոխումենր գործընթացում։

ԵՄ դեսպանի խոսքով՝ բարեփոխումների նախընտրելի մոդելը պետք է Հայաստանն ինքը որոշի․ «Բայց ես վստահ եմ, որ ՀՀ-ն պետք է ինքը որոշի, որևէ մոդել չի կարող դիտվել որպես ձեր խնդիրների համադարման, որովհետեւ դուք տարբեր եք։ Հետեւաբար երբ խոսքը վեթինգի մասին, այդ նույն վեթինգի տարբեր մոդելներ կան։

Որպես փորձագետ, իսկ ես 10 տարի Ստրասբուրգում ԵԽ-ի հետ աշխատել եմ, այսինքն՝ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու այլ երկրների փորձին դատաիրավական բարեփոխումների գործընթացում, կարող եմ ասել տարբեր մոդելներ կան, տարբեր փորձեր կան՝ դրական, թե բացասական։

Ես կարծում եմ, որ եթե նայենք ալբանական փորձին, այն դիտվում է որպես դրական։ Իհարկե բավականին բարդ ընթացակարգ է՝ և իրավական, և սահմանադրական տեսանկյունից, ժամանակատար է, ծախսատար։ Նույնիսկ Եմ–ի պաշտոնական կայքերում կարող եք կարդալ հոդվածներ ալբանական փորձի մասին եւ տեսնել, որ ընդհանուր պատկերը դրական է։

Հետեւաբար կառավարությունը ԱԺ–ի հետ պետք է նստեն, այսինքն՝ հայերը պետք է նստեն սեղանի շուրջ և հասկանան, թե Հայաստանի համար որն է լավագույնը, ոչ ոք դրսից չի փորձի որեւէ բան պարտադրել։

Փորձագետներ կլինեն, որոնք խորհուդրներ կտան, կասեն, թե ինչն է լավ աշխատել, ինչը լավ չի աշխատել, եւ վստահ եմ՝ կան նման մարդիկ, եւ պատրաստ են դա անել, Եվրախորհրդից փորձագետներ կգան, որոնք կարող են ասել ձեզ, թե որոնք են միջազգային չափանիշները այս գործընթացը համապատասխանեցնելու ձեր պարտավորություններին Եվրախորհրդի շրջանակում, ստանդարտները վենետիկյան հանձնաժովի կողմից մշակված, բայց դուք դա ինքներդ պետք է անեք»,- եզրափակեց Պյոտր Սվիտալսկին։