Ամենամտահոգողն այս պահին Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում ախտորոշված դեպքերն են․ վարչապետ
19:05 - 16 մարտի, 2020

Ամենամտահոգողն այս պահին Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում ախտորոշված դեպքերն են․ վարչապետ

Ամենամտահոգողն այս պահի դրությամբ երեկ ախտորոշված դեպքերն են, որոնք արձանագրվել են Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Այնտեղ ախտորոշված ներկայացուցիչների հետ շփման շրջանակը պարզման փուլում է, այդ մարդիկ կմեկուսացվեն։ Այս մասին ԱԺ հատուկ նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը։ Նա, մասնավորապես, ասաց․

«Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով հիվանդացությամբ 30 դեպք, որոնցից 19-ը առնչվում են Էջմիածնում տեղի ունեցած հայտնի նշանադրության արարողության հետ, եւս 3 հոգի առնչվում են ախտորոշված առաջին դեպքի հետ, եւ ամենամտահոգող դեպքն այս պահի դրությամբ երեկ ախտորոշվածներն են, որոնք արձանագրվել են Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Այնտեղ ախտորոշված ներկայացուցիչների հետ շփման շրջանակը պարզման փուլում է․ այդ մարդիկ կմեկուսացվեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել