Ամանորի գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել. Արծրուն Հովհաննիսյան |news.am|
08:36 - 01 հունվարի, 2020

Ամանորի գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել. Արծրուն Հովհաննիսյան |news.am|

news.am: Հայ-ադրբեջանական սահմանին Ամանորի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, կրակոցներ քիչ են եղել։ Այս մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ պատահարներ չեն գրանցվել.

«Մենք էլ գրեթե պատասխան կրակ չենք բացել, որովհետեւ հանգիստ վիճակ է եղել»։

Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն էլ նշել է, որ շփման գծում վիճակը հանգիստ է.

«Իրավիճակը հանգիստ է եղել։ Պաշտպանության բանակի առաջատար ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առաջադրված խնդիրները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել