Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակում անասնապահությամբ զբաղվելու համար աջակցությունը կտրամադրվի 1000 ընտանիքների
05:50 - 16 դեկտեմբերի, 2019

Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակում անասնապահությամբ զբաղվելու համար աջակցությունը կտրամադրվի 1000 ընտանիքների

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակում անասնապահությամբ զբաղվելու համար աջակցությունը կտրամադրվի 1000 ընտանիքների՝ նպաստի իրավունքը 12 ամիս պահպանելու հետ զուգահեռաբար:

Արդեն ծրագրում ընդգրկվել և պայմանագրեր են ստորագրել 883 անձ։ Մյուս պայմանագրերի կնքումն ընթացքի մեջ է։

Աղքատության փուլային հաղթահարման ինստիտուցիոնալ լուծումը տրվել է «Պետական նպաստների մասին» օրենքի առաջարկվող փոփոխությամբ, որտեղ ներմուծվել է «Ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխ» հասկացությունը, որը թույլ կտա աղքատության հաղթահարման ծրագրեր իրականացնել նաև այլ ոլորտներում և ուղղությամբ` ներառելով նաև քաղաքային բնակավայրերում ապրող ընտանիքներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել