«Ակնհայտ ապօրինի եւ անհիմն հետախուզում է հայտարարվել». Գեւորգ Կոստանյանի փաստաբանը կբողոքարկի |news.am|
09:03 - 30 նոյեմբերի, 2019

«Ակնհայտ ապօրինի եւ անհիմն հետախուզում է հայտարարվել». Գեւորգ Կոստանյանի փաստաբանը կբողոքարկի |news.am|

news.am։ Նախկին գլխավոր դատախազ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը կքննի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը: Այս մասին ասաց Կոստանյանի փաստաբան Գևորգ Գևորգյանը:

Այսօր, ժամը 17:00-ին նշանակված է գործով դատական նիստ:

Պաշտպանը նշեց, որ որ պատրաստվում են բողոքարկել Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու Հատուկ քննչական ծառայության որոշումը:

«Նրա նկատմամբ ակնհայտ ապօրինի եւ անհիմն հետախուզում է հայտարարվել»,-ասաց փաստաբանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել