Ալի Բաբաջանը դուրս է եկել Էրդողանի կուսակցությունից |news.am|
15:28 - 08 հուլիսի, 2019

Ալի Բաբաջանը դուրս է եկել Էրդողանի կուսակցությունից |news.am|

news.am: Նախկին փոխվարչապետ եւ կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առանցքային ֆիգուր Ալի Բաբաջանը դուրս է եկել ԱԶԿ-ից, ինչը հաստատում է լուրերը նրա՝ մրցակցող քաղաքական կուսակցություն ստեղծելու մտադրության մասին, տեղեկացնում է Reuters-ը։

Ալի Բաբաջանը, որը նաեւ զբաղեցրել է էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարների պաշտոնները Էրդողանի տարբեր կառավարություններում, երկուշաբթի հայտարարել է, որ հեռանում է կառավարող ԱԶԿ-ից՝ ասելով, որ խոր տարաձայնություններ ունի «սկզբունքների, արժեքների եւ գաղափարների» հարցում։ «Թուրքիայի ներկայի եւ ապագայի համար նոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունն անխուսափելի է դարձել»,- նշել է նա։

Արդեն երկար ժամանակ լուրեր են պտտվում, որ Բաբաջանը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել նախկին նախագահ Աբդուլա Գյուլի եւ այլ քաղաքական գործիչների հետ միասին, որոնք դժգոհ են Էրդողանի ավելի ավտորիտար դարձող կառավարումից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել