factor.am: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ անհրաժեշտ է փոխանակել Ադրբեջանում և Հայաստանում պահվող անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին հայտնում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը։

Ավելի վաղ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Հայաստանը հրաժարվում է փոխանակում կատարել «բոլորի համար դիմաց» սկզբունքով: Բանն այն է, որ 2019-ի սեպտեմբերին Բաքուն առաջարկել էր փոխանակել Հայաստանի քաղաքացիներ Կարեն Կազարյանին և Արայիկ Կազարյանին՝ ադրբեջանցի Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դիմաց, որոնք դատապարտվել էին Արցախում ծանր հանցագործությունների համար:

Իր հերթին, պաշտոնական Ստեփանակերտը մերժել էր առաջարկը ՝ անվանելով այն աբսուրդ և անբարոյականություն, քանի որ Բաքուն առաջարկում էր փոխանակել Հայաստանի քաղաքացիներին այնպիսի մարդկանց դիմաց, որոնք կատարել են լուրջ հանցագործություններ՝ ներառյալ անչափահասի սպանություն: