Ալեքսեյ Նավալնին այսօր ազատ է արձակվել |azatutyun.am|
10:36 - 11 հուլիսի, 2019

Ալեքսեյ Նավալնին այսօր ազատ է արձակվել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին տասնօրյա կալանքից հետո այսօր ազատ է արձակվել:

Նա կալանքի է դատապարտվել «ապօրինի ցույցերին մասնակցելու» մեղադրանքով:
Դուրս գալով մոսկովյան քրեակատարողական հիմնարկից, Նավալնին լրագրողներին ասել է, որ իր և մյուս ակտիվիստների կալանավորումն ապօրինի է:

Իրավապահները նրանց ձերբակակել են լրագրողներին կեղծ մեղադրանքներից պաշտպանելու կարգախոսով տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցելու համար:

Նավալնին նաև հայտարարել է, որ սատարելու է անկախ թեկնածուներին, որոնք չեն կարողանում գրանցվել սեպտեմբերին Մոսկվայում կայանալիք քաղաքային դումայի ընտրություններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել