Աթենքը Անկարայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի ԲՏԳ-ում |news.am|
07:50 - 17 մայիսի, 2019

Աթենքը Անկարայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի ԲՏԳ-ում |news.am|

news.am: Հունաստանը դատապարտել է Թուրքիայի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ պահանջել դադարեցնել դրանք, ասել է արտգործնախարար Յորգոս Կատրունգալոսը թուրք գործըներ Մեւլութ Չավուշօղլուի հետ Հելսինկիում հանդիպումից հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ես կտրուկ դատապարտեցի Թուրքիայի միակողմանի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ պահանջեցի դադարեցնել դրանք»,- ասել է Կատրունգալոսը։ «Միեւնույն ժամանակ, սակայն, մենք քննարկեցինք Էգեյան ծովում լարվածության թուլացման, մեր օդային տարածքի խախտման դադարեցման անհրաժեշտությունը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս հարցով, ինչպես պայմանավորվել են երկու երկրների ղեկավարները Հունաստանի վարչապետի՝ փետրվարին Թուրքիա կատարած այցելության ժամանակ, որոշվել է բանակցություններ սկսել զինվորականների միջեւ վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ։ «Եվ մենք նորից հաստատեցինք այդ խմբերի աշխատանքն սկսելու անհրաժեշտությունը, որոնք կհանդիպեն երկուշաբթի Աթենքում»,- ասել է արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ հանդիպման գլխավոր նպատակը լարվածության թուլացումն էր Էգեյան ծովում, որպեսզի տեղի չունենա միջադեպ, որը չի ցանկանում կողմերից ոչ մեկը։
Անկարան ավելի վաղ «Ֆաթիհ» հորատանավն էր ուղարկել Կիպրոսի ԲՏԳ, որտեղ գազի հանքավայրեր կան։ Թուրքիան կարծում է, որ իրավունք ունի շրջանի բնական հարստությունների հանդեպ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել