«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
08:15 - 04 հոկտեմբերի, 2019

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն, արձագանքելով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Արցախի ժողովուրդ գույություն չունի, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար՝ հայտարարում եմ, որ մեր հարևան արհեստական պետության ազգաբնակչության ինքնահռչակ «առաջնորդի» գոյության փաստը Արցախի ժողովուրդը վաղուց է մերժել: Այո՛, Անկախ Արցախի հերոս ժողովուրդը Ադրբեջանի կազմում երբեք գոյություն ունենալ չի կարող, իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն վիրավորել նրա արժանապատվությունը, խաթարել նրա անդորրը, որպես դիակ` կմնան չեզոք գոտում, որպես հանցագործ` կդատվեն Արցախի դատարանում, որպես պարտված թշնամի` կշպրտվեն սահմանից շատ հեռու… Մեծ Հայքի տասներորդ նահանգ Արցախը պատմական Հայաստան է ու վերջ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել