«Աերոֆլոտ»-ի մեկ օդաչու և 5 ուղեկցորդուհի հիվանդացել են կորոնավիրուսով |armenpress.am|
15:24 - 25 ապրիլի, 2020

«Աերոֆլոտ»-ի մեկ օդաչու և 5 ուղեկցորդուհի հիվանդացել են կորոնավիրուսով |armenpress.am|

armenpress.am: Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության 1 օդաչու և 5 ուղեկցորդուհի հիվանդացել են կորոնավիրուսով։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Սավելյևը։

«Աերոֆլոտ»-ում աշխատում է 8,6 հազար ուղեկցորդ և ուղեկցորդուհի, ինչպես նաև 2,7 հազար օդաչու։ Մեզ մոտ հիվանդացել է 5 ուղեկցորդուհի, նրանցից 4-ն արդեն դուրս են գրվել, մեկն էլ տնային պայմաններում է բուժում ստանում»,- հայտնել է Սավելյևը։

Ավիաընկերության ղեկավարն էլ նշել է, որ օդաչուներից վարակվել է միայն մեկը։ Նա աշխատանքի ժամանակ չի հիվանդացել, նա արձակուրդում է եղել՝ Թայլանդում, այժմ էլ բուժումը տանն է ստանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել