Ադրբեջանում հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ |Հայաստանի Հանրապետություն|
05:55 - 23 հուլիսի, 2019

Ադրբեջանում հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ |Հայաստանի Հանրապետություն|

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2020 թ նոյեմբերին, սակայն 2018 թվականի ամռանից նախանշվում են գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդեն այս տարվա աշնանը։

Ներկայումս Ադրբեջանի ներքաղաքական դաշտում հավակնություններ ունեցող քաղաքական ուժերից են ազգայնականներն են՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի գլխավորությամբ, նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովը, որն ազատ արձակվելով շուրջ հինգ տարի բանտարկությունից հետո, հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ակտիվորեն պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ շեշտելով, որ իշխանության փոփոխությունը պետք է սկսվի հենց խորհրդարանից։

Հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում նաեւ իշխանության ներսում։ Այստեղ կան միմյանց հետ աշխատող, միեւնույն ժամանակ հակակշռող, երբեմն նաեւ իրար դեմ պայքարող երկու կլաններ՝ նախիջեւանյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, «Նոր Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչ Ռամիզ Մեհդիեւի եւ Փաշաեւների ընտանիքը՝ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի գլխավորությամբ։ Ադրբեջանի ներկայիս իշխանության համար շարունակում են վտանգ ներկայացնել իսլամական ուժերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել