Ադրբեջանում հերթական խոշոր զորավարժությունն է մեկնարկել |azatutyun.am|
08:27 - 17 սեպտեմբերի, 2019

Ադրբեջանում հերթական խոշոր զորավարժությունն է մեկնարկել |azatutyun.am|

azatutyun.am։ Ադրբեջանում մեկնարկել է հերթական խոշոր զորավարժությունը՝ 10 հազար զինծառայողի մասնակցությամբ:

Քառօրյա զորավարժություններում ներգրավված են 100 միավորից ավելի զրահատեխնիկա, 120 միավոր հրթիռահրետանային միջոց, շուրջ երկու տասնյակ ուղղաթիռներ և օդանավեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել լեռնային տեղանքում հակահարձակողական գործողության կազմակերպում` «հակառակորդին ջախջախելու» նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել