Ադրբեջանն անցկացնում է զորքերի մասշտաբային վերատեղակայում |news.am|
13:24 - 05 մարտի, 2020

Ադրբեջանն անցկացնում է զորքերի մասշտաբային վերատեղակայում |news.am|

news.am: Ադրբեջանը զորավարժությունների շրջանակում անցկացնում է զորքերի մասշտաբային վերատեղակայում:

Վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ ընունված որոշման համաձայն՝ զորքերը եւ կառավարման կետերը վերատեղակայվել են օպերատիվ նշանակության շրջաններում, ճակատային եւ բանակային ավիացիան տեղափոխվել է պահեստային օդանավակայաններ, հրթիռային եւ հրետանային զորքերը դուրս են բերվել պահեստային կրկային եւ մեկնարկային դիրքեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել