Ադրբեջանի հանրությունը չի հավատում կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական թվերին․ Արիֆ Յունուսով |civilnet.am|
11:15 - 23 մարտի, 2020

Ադրբեջանի հանրությունը չի հավատում կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական թվերին․ Արիֆ Յունուսով |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր, քաղաքագետ, Բաքվի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժանմունքի ղեկավար Արիֆ Յունուսովը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը թաքցնում է երկրում կորոնավիրուսով վարակվածների իրական թվերը և հիմնավորում, թե ինչու է Ալիևի ռեժիմն այդպես վարվում։ Նա խոսում է Ադրբեջանում իշխանության փոխանցման, ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին։

- Հայաստանում, համաձան պաշտոնական վերջին տվյալների, գրանցվել է վարակման 190 դեպք (մարտի 22-ի դրությամբ), հայտարարվել է արտակարգ դրություն։ Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, 50-ից մի փոքր ավել է, և դատելով ԶԼՄ-ներում որոշ հրապարակումների, շատերը կասկածանքով են մոտենում կորոնավիրուսով վարակվածների թվի պաշտոնական տեղեկություններին։ Ինչպե՞ս եք վերաբերում այս վիճակագրությանը, և եթե ենթադրենք, որ այդ թվերը իրակաությունը չեն արտացոլում, ի՞նչն է նման քաղաքականության պատճառը։ 

- Մարտի 21-ի դրությամբ Ադրբեջանում իրոք պաշտոնապես հայտարարվել է 53 դեպքի մասին, որոնցից մեկը մահացել է, իսկ 11-ը պաշտոնապես առողջացել են և դուրս գրվել տուն։ Բացի այդ, կասկած է առաջացրել 500 մարդ, բայց դեպքերի մեծ մասի դեպքում վիրուս չի ախտորոշվել, և 312 քաղաքացի կարանտինի ավարտից հետո վերադարձել են տուն։ Սրանք են մարտի 21-ի պաշտոնական տվալները։

Սակայն հանրության մեջ այս տվյալները կասկած են հարուցում, և դա ունի հիմնավորում։ Բանն այն է, որ սկզբում իշխանությունները կորոնավիրուսի մասին տեղեկատվությանը մատների արանքով էին վերաբերում։ Նույնիսկ, երբ Չինաստանից հետո տեղեկություններ եղան հարևան Իրանում վարակի տարածման մասին, ադրբեջանական իշխանությունները շարունակում էին հայտարարել, որ Ադրբեջանի բնակչության մեջ վարակի տարածման ոչ մի վտանգ չկա, և դրա համար էլ Իրանի հետ սահմանը փակելու և օդային հաղորդակցությունը դադարեցնելու անհրաժեշտություն չկա։

Սակայն արդեն փետրվարի 24-ին տեղեկացանք առաջին երկու վարակվածների մասին, որոնք ժամանել էին Իրանից։ Ապա այդ թիվը սկսեց արագ աճել, բայց այդ ժամանակ էլ իշխանությունները այնպիսի դիրք էին ընդունել, որ ոչ մի սարսափելի բան չկա։ Շուտով պարզվեց, որ Իրանում վարակված ադրբեջանցիներից մեկը, ամբողջ երկիրը հատելով, Իրանից Վրաստան է գնացել, որտեղ հենց նույն պահին կարանտինի տակ է հայտնվել։ 

Շուտով Վրաստանը, Հայաստանը և Թուրքիան փակեցին Իրանի հետ սահմանը։ Եվ միայն Ադրբեջանը հրաժարվեց անել դա։ Մեծամասամբ դա կապված է նրա հետ, որ իշխանությունները չէին ցանկանում կորցնել զբոսաշրջիկներին, ինչպես նաև զրկվել Իրանի հետ բիզնեսից։ Փողը ամեն ինչից վեր էր։ Եվ միայն երբ սոցիալական ցանցերում սկսեցին հայտնվել տեղեկություններ վարակվածների թվի աճի մասին, իշխանությունները փոխեցին իրենց քաղաքականությունը և վերջապես ընդունեցին վտանգավոր և լուրջ սպառնալիքը․ դպրոցները, կրթական հաստատությունները, հանրային վայրերը փակվեցին։ Սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանում առողջապահական համակարգի մակարդակը, մեղմ ասած, այնքան էլ լավը չէ, և ոչ բոլոր վարակվածներն են հայտնաբերվում և հսկողության տակ առնվում։ Ամենայն հավանականությամբ, վարակվածների թիվը նվազագույնը երկու անգամ ավել է, եթե ոչ ավելի շատ։

- Իլհամ Ալիևը Նովրուզի կապակցությամբ իր ուղերձում, քննարկելով հնարավոր արտակարգ դրությունը, նշեց «հինգերորդ շարասյան չեզոքացման» մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը, նշանակո՞ւմ է դա, որ արտակարգ դրության անվան տակ իշխանութունները ևս մեկ անգամ ընդդիմադիրներին հետապնդումների կենթարկեն։

- Սովորաբար որևէ տոնի առիթով շնորհավորելիս Իլհամ Ալիևը վստահություն է ճառագում, պատմում է հաջողությունների և այն մասին, թե ինչպես է ամբողջ աշխարհը նախանձում իր իմաստուն ղեկավարման շրջանում այդ բացառիկ ձեռքբերումներին։ Այժմ առաջին անգամ նա տարբեր էր՝ նյարդային և ագրեսիվ։ Պատճառը հասկանալի է․ սկզբում կորոնավիրուսը, որն արդեն պատճառել է և կպատճառի մեծ վնաս տնտեսությանը, նշանակում է՝ նաև Ալիևի եկամուտին, և որի պատճառով իշխանությունները այդքան երկար ջանում էին միջոցներ չձեռնարկել և նույնիսկ հավաստիացնում էին, որ կորոնավիրուսը, պարզվում է, կօգնի զբոսաշրջության աճին։ Դրան հետևեց նավթի գնի կտրուկ անկումը, և այստեղ չես կարող ձևացնել, որ ամեն ինչ հրաշալի է, քանի որ Ադրբեջանի տնտեսությունը հենվում է էներգակիրների վրա։ Նավթի գների անկումը նշանակում է ոչ միայն ֆինանասական կորուստներ։ Դա նշանակում է, որ երկրում կավելանան գնաճը, սոցիալական լարվածությունը և դժգոհությունը, այսինքն՝ դժգոհությունները հեռու չեն։ Ադ պատճառով էլ մեր առջև իշխանությունների ավանդական հռետորաբանությունը չէ, այլ ապագա ցնցումների հանդեպ ունեցած նրանց վախի վկայականը։ Առաջ հսկայական նավթադոլարները իշխանություններին թույլ էին տալիս երկրի ներսում մարդկանց կաշառել և վախեցնել։ Այժմ դա անելը դժվար կլինի։ Հենց դրա համար էլ մարտի 17-ին նոր խորհրդարանը «տեղեկատվության և դրա պաշտպանության» մասին օրենքում հրատապ լրացումներ արեց, որով ընդլայնում է դատարանների և համացանցային ռեսուրսները իրենց հայեցողությամբ արգելափակող այլ կառույցների արդեն իսկ մեծ հնարավորությունները՝ քմահաճորեն սահմանափակելով ազատ խոսքը։ Այսինքն՝ ապագա սոցիալական բռնկումների նախօրեին ավելի է սահմանափակվում տեղեկատվական դաշտը։ Այնպես որ, պետք է մոտակա ժամանակներում սպասել ընդդիմության նկատմամբ նոր ճնշումների և հետապնդումների։

Կարդալ ավելին՝ civilnet.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել