Ադրբեջանի ՊՆ նախարարը առաջին գիծ գալով փախուստի է դիմել ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ հայտնվելուց հետո. ԱԽ քարոտւղար |news.am|
10:23 - 23 մայիսի, 2019

Ադրբեջանի ՊՆ նախարարը առաջին գիծ գալով փախուստի է դիմել ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ հայտնվելուց հետո. ԱԽ քարոտւղար |news.am|

news.am։ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված առաջադրանքները։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին օրերս Ադրբեջանում իրականացվող ֆլեշմեբերն ու Շուշին գրավելու մասին հայտարարությունները որքանով են վտանգավոր։

«Վերջերս իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարին կդիմավորի Երեւանում, բայց իրականում նա առաջին գիծ գալով փախուստի էր դիմել մեր զինվորների կողմից վերահսկողության տակ հայտնվելուց հետո»,– հայտնեց նա։

Խոսելով ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, նա ասաց, որ այդպիսով հնարավորություն կտրվի անցյալում առաջ եկած խնդիրները լուծել.

«Մինչեւ Ապրիլյան պատերազմը ընդհանուր առմամբ պատկերացում կար, որ գոնե անվտանգության հարցում մենք մեծ խնդիրներ չունենք, բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ունենք լուրջ խնդիրներ եւ հենց հանձնաժողովի քննությունը հնարավորություն կտա բարձրացնել բոլոր խնդիրները, որոնք եղել են այս ժամանակ, լուծում տալ այդ խնդիրներին եւ որ այլեւս չհայտնվենք այդպիսի իրավիճակում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել