Ադանայում հարձակման է ենթարկվել ոստիկանության արագ արձագանքման ուժեր տեղափոխող ավտոբուսը |ermenihaber.am|
07:26 - 25 սեպտեմբերի, 2019

Ադանայում հարձակման է ենթարկվել ոստիկանության արագ արձագանքման ուժեր տեղափոխող ավտոբուսը |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի Ադանա քաղաքում՝ դեպի Քոզան (Սիս) գնացող ճանապարհին, հարձակման է ենթարկվել ոստիկանության արագ արձագանքման ստորաբաժանումներին տեղափոխող ավտոբուսը։

Ադանայի նահանգապետ Մահմութ Դեմիրթաշը հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհեր չկան, բայց կան վիրավորներ: Ըստ նահանգապետի հայտնած տեղեկությունների՝ վիրավորվել է 1 ոստիկան և 4 քաղաքացիական անձ։

Պայթյունից հետո դեպքի վայր են մեկնել մեծ թվով անվտանգության ուժեր և շտապ օգնության մեքենաներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել