Ադանայում հազարից ավելի ոստիկանների մասնակցությամբ գործողություն է անցկացվում ՔԱԿ-ի կողմնակիցների դեմ |tert.am|
08:50 - 17 հունիսի, 2019

Ադանայում հազարից ավելի ոստիկանների մասնակցությամբ գործողություն է անցկացվում ՔԱԿ-ի կողմնակիցների դեմ |tert.am|

tert.am: Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա նահանգում հազարից ավելի ոստիկանների մասնակցությամբ գործողություն է անցկացվում, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ գործողությունն ուղղված է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման կողմնակիցների դեմ, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում:

Գործողության շրջանակում ձերբակալվել է 45 մարդ, որոնք սերտ կապեր են ունեցել ՔԱԿ անդամների հետ, ինչպես նաև ակտիվ քարոզել են նրանց գաղափարները:

Բոլոր ձերբակալվածները Թուրքիայի քաղաքացիներ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել