Աբովյանում տեղի ունեցած հրկիզման գործով հարցաքննվել է 20 անձ, նշանակվել են փորձաքննություններ. ՔԿ ղեկավարը մանրամասներ է հայտնել |aysor.am|
11:29 - 10 հունիսի, 2019

Աբովյանում տեղի ունեցած հրկիզման գործով հարցաքննվել է 20 անձ, նշանակվել են փորձաքննություններ. ՔԿ ղեկավարը մանրամասներ է հայտնել |aysor.am|

aysor.am։ Աբովյանի քաղաքապետի ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է 20 վկա, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը:

«Վկան անպայման չի, որ լինի ականատեսը», - ասաց Գրիգորյանը։

Հարցին՝ արդյոք քննվո՞ւմ է այնպիսի վարկած, որ դա կարող էր անել մեքենայի կամ բնակարանի տերը, այլ կերպ ասած` «ինքնահրկիզման» հնարավորությունը, ՔԿ ղեկավարը պատասխանեց.

«Ոչ միայն այդ քրգործով, բոլոր քրգործերով, բնականաբար, տարբեր վարկածներ պետք է առաջ քաշվեն և միաժամանակ ստուգվեն»:

Այս քրեական գործի շրջանակներում, ըստ Գրիգորյանի, առաջ քաշված վարկածները չորսն են: ՔԿ ղեկավարը չմատնանշեց դրանք` նշելով, որ նախաքննական գաղտնիք է:

«Բոլոր հնարավոր վարկածները պետք է քննիչն առաջ քաշի, միաժամանակ ստուգի՝ կա՛մ հերքի, կա՛մ հաստատի», - ասաց նա:

Մյուս հարցին, թե ո՞ր վարկածին է հակված, Գրիգորյանը պատասխանեց.

«Որպես վկա 20 հոգի հարցաքննվել է, նշանակվել են փորձաքննություններ, տրվել են մի շարք օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին հանձնարարություններ։ Ապացույցների որոշակի կրիտիկական մասսա ձեռք բերելու դեպքում նոր կքննարկենք՝ որ վարկածին ենք հակված, որն է հիմնավորվում, որն է հերքվում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել