Աբովյանում համայնքապետի կողմից տոտալ անգործության դրվագներ են նկատվում՝ կապված հողազավթումների  հետ․ Կոտայքի մարզպետ |tert.am|
11:16 - 07 մայիսի, 2019

Աբովյանում համայնքապետի կողմից տոտալ անգործության դրվագներ են նկատվում՝ կապված հողազավթումների հետ․ Կոտայքի մարզպետ |tert.am|

tert.am: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պոտրոսյանը համակարծիք չէ այն որակումների հետ, թե ինքն Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ հակամարտության մեջ է։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընթացող իրադարձությունները զուտ քաղաքական գործընթացներ են, որտեղ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմնի միջև տեղական ինքնակառավարման իրավասության տակ գտնվող ռեսուրսների, բյուջեի, հողային ֆոնդերի հետ կապված լրջագույն խնդիրներ կան։

«Այնպիսի վերապահումներ կան, որոնց փաստով նույնիսկ քրեական գործ է արդեն հարուցված։ Այո՛, մենք շարունակում ենք մեր վերահսկողական գործառույթները Կոտայքի մարզի բոլոր համայնքներում, այդ թվում նաև Աբովյան քաղաքում։

Աբովյան քաղաքում ունենք տեղական ինքնակառավարման մարմինների իրականացրած աշխատանքների ակնհայտ թերացումներ։ Թույլ եմ տալիս նման ձևակերպում անել, քանի որ ձեռքի տակ ունենք վերջին ժամանակահատվածում կատարված պլանային, մասնագիտական և իրավական հսկողության արդյունքները, որտեղ վեր են հանել մի շարք առերևույթ խախտումները, ընթացակարգային թերացումներ»,-ասաց նա։

Մարզպետի խոսքով՝ Աբովյան քաղաքում վեր հանված մի շարք առերևույթ խախտումների մեջ մտնում են նաև համայնքային ենթակայության հողերի կառավարման, կառուցապատման հետ կապված խնդիրները, հողազավթումների չկանխարգելման դեմ տոտալ անգործության դրվագները։ Նա նկատեց, որ աշխատանքային ձևաչափում քննարկումներն Աբովյանի քաղաքապետի հետ շարունակվում են, սակայն սա դեռ չի նշանակում, որ իրենց բարձրացրած մտահոգություններն ու քաղաքական ձևակերպումներն ուժի մեջ չեն։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել