Աբովյանի քաղաքապետի թեկնածուի շտաբի ներկայացուցչի մեքենան այրելու գործով տասնյակ հարցաքննություններ են եղել, բայց գործը ձգձգվում է. Ռոմանոս Պետրոսյան |tert.am|
12:49 - 24 սեպտեմբերի, 2019

Աբովյանի քաղաքապետի թեկնածուի շտաբի ներկայացուցչի մեքենան այրելու գործով տասնյակ հարցաքննություններ են եղել, բայց գործը ձգձգվում է. Ռոմանոս Պետրոսյան |tert.am|

tert.am։ Ես միշտ ասել եմ՝ անձնական ոչինչ չկա, քաղաքական են տարաձայնությունները. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե նա զրուցում էր Սասուն Միքայելյանի և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ, արդյո՞ք տարաձայնությունները անցյալում են:

«Քաղաքական տարաձայնությունները, գնահատականները ուժի մեջ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ նոր փաստեր չեն եկել, նոր վարքագիծ ի հայտ չի եկել, և դա չի խանգարում անձնական մակարդակով մեր փոխշփմանն այսպիսի կարևորագույն միջոցառմանը, քանի որ այստեղ կոնկրետ առաջնորդվում ենք մեր երկրի շահով, այս դեպքում բանակի բարձր պատրաստվածության շահով, իսկ այս կոնտեքստում չի կարող լինել անձնավորված հարաբերություն որևէ մեկի հետ»,- հայտարարեց նա:

Հարցին՝ կա՞ արդյոք նորություն Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շտաբի ներկայացուցչի մեքենան այրելու գործով, և արդյո՞ք այդ հարցում հետևողական են կուսակցությունում, Պետրոսյանն ասաց, որ անշուշտ հետևողական են:

«Ես ինքս թե՛ որպես գործող մարզպետ, և թե՛ որպես ՔՊ ներկայացուցիչ շահագրգռված եմ նաև իմ ամենօրյա ուշադրության կիզակետում պահել այդ գործը: Գործն այս պահին դեռ քննչական կոմիտեում է: Գիտեմ, որ մի քանի տասնյակ հարցաքննություններ են եղել արդեն, բայց կարգավիճակի տրման և կասկածյալի ներգրավման վերաբերյալ տեղեկություն չունեմ»,- նշեց նա և հավելեց, որ գործը ձգձգվում է:

Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ նաև համայնքային հողերի վերադարձնելու գործընթացին և նշեց, որ իրենք հետամուտ են, որպեսզի ժամանակին զարտուղի ճանապարհով յուրացված հողերը վերադարձվեն համայնքին ու պետությանը, որպեսզի դրանք ծառայացվեն պետությանը, այլ ոչ թե կոնկրետ անձանց կամ շրջանակների ու իրենց զավակներին:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել