ԱՄՆ Սենատն արդարացրեց երկրի նախագահ Դոնալդ Թրամփին վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ. CNN |tert.am|
06:36 - 06 փետրվարի, 2020

ԱՄՆ Սենատն արդարացրեց երկրի նախագահ Դոնալդ Թրամփին վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ. CNN |tert.am|

tert.am։ ԱՄՆ Սենատը քիչ առաջ արդարացրեց Դոնալդ Թրամփին՝ վերջինիս պաշտոնանկության գործով քվեարկության ժամանակ, հայտնում է CNN-ը:

Երկրի նախագահը դեմոկրատների կողմից իրեն առաջադրված 2 մեղադրանքներով էլ արդարացվեց՝ ինչպես իշխանության չարաշահման, այնպես էլ Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մասով:

Թրամփին իշխանության չարաշահման մասով մեղավոր ճանաչելու օգտին քվեարկեց 48 կոնգրեսական՝ 47 դեմոկրատ և 1 հանրապետական՝ Միթ Ռոմնի: Թրամփին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ էր 67 ձայն:

Երկրորդ մեղադրանքի շուրջ քվեարկությունն ավարտվեց 53:47 հարաբերակցությամբ: Հանրապետական սենատոր Միթ Ռոմնին այս կետով քվեարկեց հօգուտ Թրամփի արդարացման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել