ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Արցախ, խուսափել Ադրբեջան և Թուրքմենստան մեկնելուց |hetq.am|
15:21 - 07 մարտի, 2020

ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Արցախ, խուսափել Ադրբեջան և Թուրքմենստան մեկնելուց |hetq.am|

hetq.am: ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին զգուշացնում է չմեկնել Արցախ։ Պատճառը տարածաշրջանում առկա ռազմական հակամարտությունն է։ Գերատեսչության հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ կրակոցները և, երբեմն, հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ նաև ականները և ականանետերը, տարեկան դառնում են մարդկանց մահվան և վիրավորման պատճառ։ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս խուսափել շփման գծին և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին մոտ գտնվող ավտոճանապարհներին գտնվելուց։

ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ամերիկյան կառավարական ծառայակիցները այնտեղ այցելության սահմանափակումներ ունեն։

Բացի այդ, Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքմենստան և Ադրբեջան այցելելուց՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Այդ մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության պաշտոնական կայքում։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Թուրքմենստանում չի գրանցվել կորոնավիրուսով վարակակիրների դեպք, իսկ Ադրբեջանում վարակակիրների թիվը հասել է 6-ի։

Թուրքմենստան չայցելելու առաջարկը բացատրվում է այն քայլերով, որ այդ երկրի կառավարությունը ձեռնարկել է՝ կորոնավիրուսի չտարածման համար։ Այսպես, ամերիկյան քաղաքացիներին զգուշացրել են, որ միջազգային բոլոր չվերթները Աշխաբադի օդանավակայանից տեղափոխվել են Թուրքմենաբադ (նախկին՝ Չարջոու), որը գտնվում է մայրաքաղաքից 400 կիլոմետր հեռավորության վրա։ Այնտեղ, կորոնավիրուսի հնարավոր հայտնաբերման պարագայում, ուղևորներին կառաջարկվի գտնվել կարանտինում, որը կազմակերպվելու է քաղաքի բժշկական հաստատություններից մեկում։

Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքմենստանում բուժման մեթոդները չեն համապատասխանում ամերիկյան չափանիշներին։ Ուղևորներին կարող են ստիպել տալ անալիզներ, որոնք կապ չունեն կորոնավիրուսի հետ։ Այդ իսկ պատճառով ամերիկյան գերատեսչությունն իր քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել ցանկացած թեստերից, որոնք կապ չեն ունենա COVID-19 տիպի նոր կորոնավիրուսի հետ։

Ադրբեջանի պարագայում էլ Պետքարտուղարությունը նշում է, որ այդ երկրի բուժօգնության տրամադրման մեթոդները նույնպես չեն համապատասխանում ԱՄՆ պահանջներին։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանը բավականին խոցելի երկիր է ահաբեկչական գործողությունների տեսանկյունից։

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել