ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ցանկանում են թուլացնել ԵՄ-ը. եվրոպաշտոնյա |news.am|
05:37 - 23 մայիսի, 2019

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ցանկանում են թուլացնել ԵՄ-ը. եվրոպաշտոնյա |news.am|

news.am: Առաջին անգամ տեսնում ենք, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներն ընդհանուր հայացքներ ունեն. նրանք ցանկանում են թուլացնել Եվրոպական միությունը: Այս մասին CNBC-ի հետ զրույցում ասել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնենը:

«ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը մեզ մարտահրավեր են նետել: Պատմության մեջ առաջին անգամ տեսնում ենք, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն ընդհանուր հայացքներ ունեն Եվրոպայի հարցում: Նրանք կարծում են՝ որքան Եվրոպան թույլ լինի, այնքան ավելի լավ կլինի իրենց համար, սակայն դա սխալ է»,- ասել է նա:

Կատայնենի խոսքով՝ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում որոշ պոպուլիստական կուսակցություններին աջակցելու համար: Դրանք, եվրոպաշտոնյայի խոսքով, ցնցում են ԵՄ-ն եւ ներքին խնդիր են:

«Այդ կուսակցությունները, որոնք կապ ունեն նախագահ Պուտինի հետ, ցանկանում են թուլացնել եւ պառակտել ԵՄ-ը: Այդպիսով, Ռուսաստանն ակնհայտորեն ֆինանսավորում է այդ կուսակցություններն ու միջամտում մեր ժողովրդավարական գործընթացներին, օրինակ, հանրաքվեներին կամ ազգային ընտրություններին»,- հավելել է եվրոպաշտոնյան:
Հիշեցնենք, որ Ավստրիայում եվրոպական ընտրություններն անցան սկանդալով:

Երկրի փոխվարչապետ Հայնց Քրիստիան Շտրախը ստիվպած էր հրաժարական տալ ռուսաստանցի հարուստ կնոջ հեջ հանցավոր կապի մեջ մեղադրանքից հետո:

Հասարակական կարծիքի հարցումները ցոյց են տալիս, որ այս շաբաթ ընտրություններից հետո ազգային կուսակցությունները կարող են Եվրոպական խորհրդարանում ստանալ տեղերի մինչեւ 30%-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել