lragir.am:  Սպիտակ տունը հրապարակել է մերձարեւելյան խաղաղ ծրագրի տնտեսական մասը, որը նախատեսում է 50 մլրդ դոլարի չափով ներդրումներ պաղեստինցիներին եւ հարեւան արաբական պետություններին օգնության տեսքով, ինչպես նաեւ Արեւմտյան Ափն ու Գազան միավորելուն ուղղված նոր ենթակառուցվածը կառուցելու համար, հաղորդում է The Hill-ը:

«Խաղաղություն բարգավաճման համար» անունով ծրագիրը կոչ է անում ենթակառուցվածքների համար ներդրումներ կատարելուն, մասնավոր հատվածի աճին եւ տարածաշրջանային զարգացմանը, որպեսզի պաղեստինյան ժողովրդին հնարավորություն ընձեռվի կառուցել բարգավաճ եւ դինամիկ պաղեստինյան հասարակություն:

Ակնկալվում է, որ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, որը Թրամփի վարչակազմի առաջարկած խաղաղ ծրագրի ճարտարապետն է, պաշտոնապես կներկայացնի այն հաջորդ շաբաթ Բահրեյնում կայանալիք համաժողովի ժամանակ: Այն կիրագործվի միայն այն դեպքում, եթե պաղեստինցիների, իսրայելացների եւ տարածաշրջանում այլ սուբյեկտների միջեւ ձեռք բերվի քաղաքական որոշում: