ԱՄՆ-ն Իրանին է մեղադրել Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակում իրականացնելու մեջ |tert.am|
05:32 - 14 հունիսի, 2019

ԱՄՆ-ն Իրանին է մեղադրել Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակում իրականացնելու մեջ |tert.am|

tert.am։ ԱՄՆ-ն կարծում է, որ Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա իրականացված ենթադրյալ հարձակման համար պատասխանատու է Իրանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

«Դա ԱՄՆ կառավարության կարծիքն է, որ Իրանի կառավարությունն է պատասխանատվություն կրում», - ասել է Պոմպեոն՝ լրագրողների առաջ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Իրանական և արաբական ԶԼՄ-ները հինգշաբթի հայտնել են, որ Օմանի ծոցում հարձակում է տեղի ունեցել երկու նավթային լցանավի վրա: Որոշ տվյալների համաձայն՝ ականակիր նավից է հարձակում տեղի ունեցել, ինչի հետևանքով լցանավերում պայթյուններ են որոտացել և հրդեհ է բռնկվել: Սակայն պաշտոնապես չի հաստատվել, թե միջադեպի պատճառը հենց դա է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել