ԱՄՆ-ը 4 միավոր «Chinook» բեռնատար ուղղաթիռ է մատակարարել Թուրքիային |ermenihaber.am|
08:50 - 01 օգոստոսի, 2019

ԱՄՆ-ը 4 միավոր «Chinook» բեռնատար ուղղաթիռ է մատակարարել Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Ամերիկյան «Boeing» ընկերությունը հայտարարել է, որ ևս 4 միավոր CH-47F «Chinook» ռազմական բեռնատար ուղղաթիռ է մատակարարվել Թուրքիա:

Այս մասին գրառում է կատարել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը իր Twitter-ի միկրոբլոգում:

Նշվում է, որ CH-47F «Chinook» ռազմական բեռնատար ուղղաթիռները ուղարկվել են Իզմիրի նավահանգստի ցամաքային ուժերի հրամանատարությանը:

«Թուրքիան այժմ ունի ամենանոր և ամենազարգացած օդային փոխադրամիջոցներից մեկը»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել