ԱՄՆ-ը վերսկսել է բանակցություններն արմատական «Թալիբան» շարժման հետ |news.am|
13:12 - 07 դեկտեմբերի, 2019

ԱՄՆ-ը վերսկսել է բանակցություններն արմատական «Թալիբան» շարժման հետ |news.am|

news.am: Պաշտոնական Վաշինգտոնն այսօր Կատարում վերսկսել է բանակցություններն արմատական «Թալիբան» շարժման հետ, տեղեկացնում է AFP-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնական շրջանակների աղբյուրին։

«Միացյալ Նահանգները այսօր միացել է Դոհայում ընթացող բանակցություններին։ Հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է բռնության նվազեցմանը, որը կհանգեցնի ներաֆղանական բանակցությունների եւ հրադադարի»,- տեղեկացրել է աղբյուրը։

Սեպտեմբերին ԱՄՆ-ը եւ «Թալիբանը» պատրաստվում էին համաձայնագիր ստորագրել, որի համաձայն Վաշինգտոնը կսկսեր դուրս բերել զորքերը՝ թալիբներից անվտանգության երաշխքիների դիմաց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել