ԱՄՆ-ը պետք Է Թուրքիային հատուցմամբ սպառնա Սիրիայում գործողության համար. Բայդեն |armenpress.am|
06:07 - 16 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ-ը պետք Է Թուրքիային հատուցմամբ սպառնա Սիրիայում գործողության համար. Բայդեն |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնը պետք Է Թուրքիայի ղեկավարությանը հասկանալ տա, որ նրան հարկ կլինի վճարել Սիրիայում ռազմական գործողության համար: Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոժեֆ Բայդենը Օհայոյում դեմոկրատների ընդհանուր քաղաքական բանավեճի ընթացքում, որը հեռարձակել Է CNN հեռուստաալիքը:

Խոսելով Սիրիայի հյուսիսից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու երկրի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի որոշման մասին, Բայդենը նշել Է. «Ես զորքերը դուրս չԷի բերի»: «Ես անկեղծ խոսակցություն կանցկացնեի Էրդողանի հետ եւ նրան կասեի, որ նա բարձր գին Է վճարելու իր արարքի համար, այդ գինը վճարելու Է այժմ»,- հավելել Է Բայդենը: Նա նշել Է, որ նաեւ «քրդերին պաշտպանելու» միջոցներ կձեռնարկեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել