ԱՄՆ-ը պատրաստվում Է նոր մեղադրանքներ առաջադրել Ջուլիան Ասանժին. WikiLeaks |armenpress.am|
06:14 - 07 հունիսի, 2019

ԱՄՆ-ը պատրաստվում Է նոր մեղադրանքներ առաջադրել Ջուլիան Ասանժին. WikiLeaks |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը նոր մեղադրանքներ Է պատրաստել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ: Հունիսի 7-ին այդ մասին կազմակերպությունը հայտնել Է Twitter-ի պաշտոնական Էջում:

«Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը պատրաստվում Է առաջադրել նոր՝ նախորդին փոխարինող մեղադրանք WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ մինչեւ հունիսի 14-ի այն ժամկետի լրանալը, որը հատկացված Է (ԱՄՆ) նրա արտահանձնման պահանջի քննարկման համար»,- ասված Է հայտարարության տեքստում:

Նշված Է, որ մեղադրանքը կառաջադրվի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից վարձված իրազեկիչ Սիգուրդուր Տորդարսոնի ցուցմունքների հիման վրա, որը բանտարկության Է դատապարտված փաստաթղթերի կեղծման, խարդախության բազմաթիվ դեպքերի եւ մանկապղծության համար:

Մայիսի 27-ից մինչեւ հունիսի 1-ը, WikiLeaks-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգների իշխանությունները կատարել են դատապարտյալի «մանրամասն հարցաքննություն»՝ Ջուլիան Ասանժին նոր մեղադրանք առաջադրելու նպատակով:

Ավելի վաղ WikiLeaks-ը Twitter-ում հայտնել Է Ասանժին ԱՄՆ արտահանձնելու շուրջ դատաքննությունը հունիսի 14-ին հետաձգելու մասին, որը պետք Է կայանար հունիսի 12-ին: Դատական լսումները տեղի կունենան Լոնդոնի Բելմարշ մագիստրատական դատարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել