ԱՄՆ-ը հետ է կանչում «Թալիբան»-ի հետ բանակցություններում իր բանագնացին |azatutyun.am|
08:20 - 09 սեպտեմբերի, 2019

ԱՄՆ-ը հետ է կանչում «Թալիբան»-ի հետ բանակցություններում իր բանագնացին |azatutyun.am|

azatutyun.am։ Միացյալ Նահանգները հետ է կանչել «Թալիբան»-ի հետ խաղաղ բանակցություններում իր գլխավոր բանագնացին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկեց զինյալ խմբավորման ղեկավարների հետ հանդիպումը։

Թրամփի որոշումը կապված է Քաբուլում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ահաբեկչական գրոհի հետ, որի հետևանքով սպանվել է 12 մարդ, այդ թվում՝ մի ամերիկացի զինվոր:
Երեկ հեռուստատեսությամբ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադը հետ է կանչվել, ու այս պահի դրությամբ բանակցություններն ավարտված են։

Պետքարտուղարը հավելել է, որ այդ գրոհով «Թալիբան»-ը «գիծն անցել է», և զինյալները պետք է փոխեն իրենց վարքագիծը:

Դոնալդ Թրամփը թալիբներին մեղադրել է ահաբեկչական գործողություններով բանակցություններում ուժի դիրքերից հանդես գալու մտադրության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել