ԱՄՀ-ն կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ 4,6 տոկոս աճ |news.am|
10:04 - 12 ապրիլի, 2019

ԱՄՀ-ն կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ 4,6 տոկոս աճ |news.am|

news.am: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2019 թվականի համար կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ 4,6 տոկոս աճ։ Այս մասին ասվում է ԱՄՀ «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները. աճի դանդաղում, անկայուն վերելք» զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ գնաճը կկազմի 2.1 տոկոս։ Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա տնտեսական աճը կանխատեսվում է 4,5 տոկոսի մակարդակով, 3 տոկոս գնաճով։
Ընդհանուր առմամբ, այս տարվա համար կանխատեսվում է համաշխարհային տնտեսության  աճի տեմպի 70 տոկոս նվազում։ Համաշխարհային աճը, որը 2017-ին հասել է գագաթնային ցուցանիշի 4 տոկոս ցուցանիշով, դանդաղել է՝ 3,6 տոկոս 2018-ին եւ, ըստ կանխատեսման, նորից կիջնի՝ մինչեւ 3,3 տոկոս 2019-ին։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել