ԱՀ ոստիկանությունը ընտրական գործընթացի խախտումների հետ կապված դիմումներ չի ստացել
18:41 - 14 ապրիլի, 2020

ԱՀ ոստիկանությունը ընտրական գործընթացի խախտումների հետ կապված դիմումներ չի ստացել

Արցախի Հանրապետության նախագաhական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ընթացքում Արցախի ոստիկանությունը քաղաքացիների և դիտորդների կողմից խախտումների հետ կապված դիմումներ չի ստացել: Այս մասին հայտնել է ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Ջիվան Ղահրամանյանը։

«Վերջին տվյալներով ԱՀ ոստիկանություն տարբեր պատճառներով դիմել է 18 քաղաքացի, որոնցից 9-ը՝ անձնագրերի կորստի հետ կապված: Արցախի Հանրապետությունում ընտրական իրավունք ունի 103 հազար 637 ընտրող: Մարտի 31-ին կայացած ընտրությունների համեմատ՝ երկրորդ փուլի տարբերությունը կազմում է 26 անձ: Լրացուցիչ ցուցակում ընդգրկված է 1270 քաղաքացի: Հայաստանի Հանրապետությունում գործող Երևան 1 տեղամասում քվեարկելու իրավունք ունի 832 քաղաքացի»,- նշել է Ղահրամանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել