ԱՀԿ-ն ԱՄՆ-ին թույլ է տվել եվրոպական ապրանքների ներկրման տուրքեր սահմանել |news.am|
05:48 - 03 հոկտեմբերի, 2019

ԱՀԿ-ն ԱՄՆ-ին թույլ է տվել եվրոպական ապրանքների ներկրման տուրքեր սահմանել |news.am|

news.am։ ԱՀԿ-ն ԱՄՆ իշխանություններին պաշտոնապես թույլ է տվել Եվրոպական միությունից ներկրվող ապրանքների վրա տուրքեր սահմանել։ Տուրքերը կարող են հասնել 100 տոկոսի, իսկ դրանց ենթարկված ապրանքների ընդհանուր գումարը տարեկան կկազմի 7,5 մլրդ դոլար, հայտնում է DW-ը՝ հղում կատարելով ԱՀԿ-ի մամուլի ծառայությանը։

Դրա ենթատեքստում եվրոպական Airbus եւ նրա մրցակից ամերիկյան Boeing ավիաշինարարական ընկերությունների բազմամյա վեճն է։ Վաշինգտոնը եւ Բրյուսելը մեղադրում են միմյանց՝ հակառակ կողմին տրվող սուբսիդիաներն անվանելով անօրինական։

ԱՄՆ-ը պլանավորում է տուրքեր սահամանել ինքնաթիռների եւ ավիաընկերությունների, ինչպես նաեւ մի շարք սննդամթերքների՝ պանրի, զեյթունի ձեթի, նարնջի եւ ալյուրի վրա։ 2018թ․ ամերիկյան կողմը արդեն տուրքեր էր սահմանել եվրոպական պողպատե եւ ալյումինե արտադրանքի վրա։ Քիլում Համաշխարհային տնտեսության ինստիտուտի (IfW) տվյալներով, Գերմանիան, որի կորուստները տարեկան կազմում են 2 մլրդ եվրո, կարող է հայտնվել նոր տուրքերից առավել տուժածների թվում։ Գումարային առումով ԵՄ-ն տարեկան կկորցնի մոտ 7 մլրդ եվրո։

Առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրյոմը հայտարարել է, որ «անհեռատես եւ հակաարդյունավետ» կլինի, եթե ԱՄՆ-ը իսկապես ԱՀԿ-ի կողմից թույլատրված տուրքերը սահմանի։ Նրա խոսքերով, այդ դեպքում Բրյուսելին այլ ելք չի մնա, քան նույն կերպ պատասխանելը։ «Մենք կսպասենք նրան, թե ինչ կանի ԱՄՆ վարչակազմը»,- իր հերթին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը։

2019թ․ ապրիլի 11-ին ԱՀԿ-ն հրապարակել է Boeing-ի շուրջ վեճի վերջնական զեկույցը՝ խոստովանելով, որ 12 մլրդ դոլարի չափով ԱՄՆ-ի սուբսիդիաները խախտել են ազնիվ մրցակցության սկզբունքը եվրոպական Airbus-ի հետ եւ նրան զգալի վնաս են հասցրել։

ԱՄՆ-ի կողմից Boeing-ին եւ ԵՄ-ի կողմից Airbus-ին հատկացված սուբսիդիաների անօրինականության դեմ բողոքներն ԱՀԿ-ին են ուղարկվել նույն օրը՝ 2004թ․ հոկտեմբերի 6-ին։ 2018թ․ մայիսին ԱՀԿ-ն Airbus-ի համար ԵՄ-ի սուբսիդիաները համարել է Boeing-ի շահերի ոտնահարում։ Այդ ժամանակ էլ ԱՄՆ-ը Եվրամիությանը սպառնացել էր տուգանքների սահմանումով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել