ԱԻՆ-ում կատարված ստուգումների արդյունքում ՊՎԾ-ն շոշափելի շոշափելի խախտումներ չի հայտնաբերել |armtimes.com|
16:12 - 11 փետրվարի, 2020

ԱԻՆ-ում կատարված ստուգումների արդյունքում ՊՎԾ-ն շոշափելի շոշափելի խախտումներ չի հայտնաբերել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ավարտել է ստուգումները Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Ստուգման արդյունքում ՊՎԾ-ն շոշափելի խախտումներ չի հայտնաբերել, ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանի ազատումից հետո գերատեսչությունում լարված իրավիճակ էր: Նրա հետ միասին փրկարար ծառայության 9 պաշտոնյա ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին դիմել՝ նշելով, որ Ֆելիքս Ցոլակյանը կոռուպցիոն գործարքների է գնում: Մասնավորապես՝ բենզինի ձեռքբերման մրցույթում նախարարությունը գնել է նույն գնով, որը վաճառվում է բենզալցակայաններում: Իսկ մրցույթների ժամանակ համեմատաբար ավելի մատչելի գներ են սահմանվում:

Այդ դիմումից հետո ԱԻ նախարարը դիմել էր վարչապետին, որպեսզի Պետական վերահսկողական ծառայությունը այցելի նախարարություն եւ ստուգի այդտեղ նշված տվյալները: ՊՎԾ-ն ստուգումներն ավարտել է, սակայն այդպես էլ չի հրապարակել՝ ի վերջո խախտումներ հայտնաբերվե՞լ են, թե՝ ոչ:

Ստուգումները թեեւ ավարտվել են, սակայն այժմ էլ ԱԻՆ-ում լարված է մթնոլորտը. տեղեկություններ են շրջանառվում, որ  նախարարը փորձում է պաշտոնից ազատել վարչապետին դիմում գրած պաշտոնյաներին:

- Պարոն նախարար, ճի՞շտ է, որ Դուք փորձում եք աշխատանքից ազատել Փրկարար ծառայության այն 9 պաշտոնյաներին, որոնք ՓԾ նախկին տնօրենի հետ միասին Ձեր վերաբերյալ դիմում էին ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

- Աշխատանքից ազատելու հատուկ մտադրություն չկա: Եթե այդ մարդիկ սխալ էին համարում աշխատելը, ապա առաջին հերթին նրանք պետք է հրաժարվեին դրանից: Նրանք շարունակում են աշխատել, եթե ես իրենց աշխատանքից դժգոհ լինեմ՝ ապա այո, կազատեմ:

Իսկ աշխատանքից դժգոհության տեղ կա: Այդ դժգոհությունը միայն իմը չէ: Դա նաեւ փրկարար ծառայության ղեկավարության դժգոհությունն է, որոնք եթե ներկայացրին աշխատողին ազատման՝ ուրեմն ես կազատեմ:

- Դժգոհության պատճառը վարչապետին ուղարկած դիմո՞ւմն է, թե այլ պատճառներ կան:

- Ոչ, բավականին շատ մարդ է ազատվել աշխատանքից, որոնք ոչ մի տեղ չեն ստորագրել, ոչ մի տեղ չեն գնացել, ոչ մի անգամ ոչ մի վատ բառ չեն ասել, բայց ազատել եմ աշխատանքից, որովհետեւ դժգոհ էի:

- Պարոն Ցոլակյան, կարո՞ղ եք տեղեկացնել, ի վերջո ստուգումների արդյունքում ՊՎԾ-ն ի՞նչ է հայտնաբերել ԱԻՆ-ում:

- Որեւէ շոշափելի բան չեն հայտնաբերել: ՊՎԾ-ն ինքն է որոշում՝ հրապարակել, թե չհրապարակել: Հրապարակում են այն դեպքում, երբ խախտումներ են լինում: Իսկ, եթե խախտումներ չկան, ի՞նչ հրապարակեն: Եթե մարդիկ դժգոհ են մնացել, որ վերահսկողական ծառայությունը որեւէ բան չի հայտնաբերել, դա արդեն այլ հարց է:

- Դիմումի մեջ նշված էր, որ Դուք բենզինի ձեռքբերումն իրականացրել եք թանկ գնով: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, ստուգումների արդյունքում նման բան հայտնաբերվե՞լ է

- Դա սուտ է, ՊՎԾ-ն հիմնավորել է, որ այդ ամենը օրենքի սահմաններում է եղել:

- Պարոն նախարար, ըստ Ձեզ, ո՞րն էր ի վերջո այդպիսի դիմում ուղարկելու նպատակը:

- Մարդիկ շահեր են հետապնդել: Երբ իրենց աշխատանքի ընթացքում վատ են աշխատել, դրա գնահատականը եղել է նրանց ազատումը: Իմ կարծիքով՝ ՊՎԾ-ն օբյեկտիվ է եղել իր քննության հարցում, ու որեւէ լուրջ խախտում չի մատնանշվել: Մանր-մունր թերություններ են արձանագրվել, որոնց հետ կապված ուղղումներ ենք կատարել:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել