ԱԻՆ-ը արտակարգ դրության օրերին սերտորեն համագործակցում է պետական տարբեր գերատեսչությունների հետ |armenpress.am|
13:47 - 17 ապրիլի, 2020

ԱԻՆ-ը արտակարգ դրության օրերին սերտորեն համագործակցում է պետական տարբեր գերատեսչությունների հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարված արտակարգ դրության ընթացքում սերտորեն համագործակցում է Առողջապահության նախարարության, Ոստիկանության և այլ պետական կառույցների հետ։

Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։

«ԱԻՆ-ը սերտորեն համագործակցում է պետական այլ գերատեսչությունների հետ։ Մենք 24 ժամ կապի մեջ ենք Առողջապահության նախարարության և Ոստիկանության հետ։ ԱԻՆ-ի փրկարար ծառայության 130 փրկարար, ոստիկանության հետ համատեղ, այս պահին իրականացնում են շրջիկ ծառայություն. Երևանում և Սյունիքի մարզում 20-ական փրկարար ծառայող, մյուս մարզերում՝ 10-ական»,- նշեց Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ ԱԻՆ ՓԾ 25 փրկարար գործուղվել է Կառավարություն՝ թեժ գծի  տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին մասնակցելու։ ԱԻՆ ՓԾ բուժվարչության 14 ծառայող գործուղվել է Առողջապահության նախարարության թեժ գծի աշխատանքներին մասնակցելու համար։

«Ողջ հանրապետությունում հանրային տարածքներում, բացառությամբ կանգառների, մեր գերատեսչության կողմից իրականացվում են վարակազերծման աշխատանքներ։ Մինչ այս պահը կատարվել է վարակազերծման  7376 վարակազերծման աշխատանք»,- ասաց ԱԻՆ նախարարի տեղակալը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել