ԱԺ-ն սատարում է Մխիթարյանի ճիշտ որոշումը. Մխիթար Հայրապետյան |lragir.am|
07:49 - 29 մայիսի, 2019

ԱԺ-ն սատարում է Մխիթարյանի ճիշտ որոշումը. Մխիթար Հայրապետյան |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովում նիստի ժամանակ ելույթով հանդես եկավ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: Նա խոսեց այսօր՝ մայիսի 29-ին, Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչի և Հենրիխ Մխիթարյանի՝ չմասնակցելու որոշման մասին:

Հայրապետյանը հիշեցրեց, որ այլ երկրի քաղաքացի հայ երկրպագուներին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան, Բաքվում ոստիկանները կանգնեցրել են Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուներին, իսկ Մխիթարյանին առաջ անվտանգության երաշխիքների դիմաց որոշակի պայմաններ են դրել, այդ թվում՝ Հայաստանի դրոշը չցուցադրելը:

Մխիթար Հայրապետյանը հույս է հայտնել, որ ՈւԵՖԱ-ն հաշվի կառնի այս ամենը և այլևս նման կարևոր միջոցառումները Ադրբեջանում անցկացնելու որոշում չի կայացնի:
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ ԱԺ անունից սատարում են Հենրիխ Մխիթարյանի կայացրած ճիշտ որոշմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել