ԱԺ-ի դարպասները փակեցին հրահանգո՞վ, թե՝ ոչ, իսկ չէ՞ որ Ոստիկանությունը վարչապետին կից կառույց է․ Ավետիք իշխանյան |factor.am|

10:34 - 22 օգոստոսի, 2019

factor.am։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ կազմակերպված հավաքն ինքնաբուխ էր, մասնակիցները ցանկացել են ընդամենը հանրային քննարկում կազմակերպել Ազգային ժողովի բակում, ինչը նրանց թույլ չեն տվել, իսկ այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ի՞նչ է հոկտեմբերի 2-ին նման բան կարելի էր անել՝ ԱԺ-ի վրա ճնշում գործադրելով, իսկ հիմա՝ ո՞չ։

Ըստ Իշխանյանի՝ ՀՀ-ի օրենքով, խաղաղ հավաքը ցրելու իրավունք Ոստիկանությունը 6 ժամ չուներ, ինչը, սակայն, չկատարեց, որի ժամանակ էլ ուժի կիրառումը եղավ ոչ համաչափ։

«Հարց է առաջանում՝ ԱԺ-ի դարպասները փակելը եղել է հրահանգո՞վ, թե՞ ոստիկանների ցանկությամբ, նույն հարցը կարելի է տալ հավաքը ցրելու մասին՝ ցրեցին հրահանգո՞վ, թե՝ ոչ։ Այս հարցերի վերաբերյալ կարելի է ասել հետևյալը՝ Ոստիկանությունը օրենքով վարչապետին կից կառույց է և առանց վարչապետի հրահանգի որևէ բան նրանք չեն անում»,- ասաց իրավապաշտպանը։

Ավելին՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել