«Աերոֆլոտ» ընկերությունը նախատեսում է վերսկսել միջազգային ավիափոխադրումները ամռան կեսերին
11:13 - 04 մայիսի, 2020

 «Աերոֆլոտ» ընկերությունը նախատեսում է վերսկսել միջազգային ավիափոխադրումները ամռան կեսերին

Россия 24 հեռուստաալիքի եթերում «Աերոֆլոտ» ընկերության մամուլի քարտուղար Յուլիա Սպիվակովան հայտնել է, որ ընկերությունը  նախատեսում է վերսկսել միջազգային ավիափոխադրումները ամռան կեսերին, այս պահին դժվար է հստակ նշել ժամկետները, սակայն լավագույն կանխատեսումներով դա հնարավոր կլինի իրկանացնել հուլիսից։

Սպիվակովան նաև նշել է, որ համավարակից հետո հնարավոր է՝ մտցվեն անվտանգության հատուկ կանոններ և՛ ուղևորների, և՛ փոխադրողների համար։

«Չի բացառվում, որ կլինեն հատուկ առաջարկություններ, հնարավոր է՝ նաև պահանջներ պահպանելու հեռավորություն ուղևորների միջև։ Մենք նաև կշարունակենք ինքնաթիռների մանրակրկիտ աշխտահանումը այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կլինի», - նշել է Սպիվակովան։

 

Աղբյուրը՝ rg.ru:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել