Ֆրանսիան կոչ է արել ՌԴ-ին և ԱՄՆ-ին երկարաձգել սպառազինությունների կրճատման վերաբերյալ պայմանագիրը |armenpress.am|
16:27 - 08 նոյեմբերի, 2019

Ֆրանսիան կոչ է արել ՌԴ-ին և ԱՄՆ-ին երկարաձգել սպառազինությունների կրճատման վերաբերյալ պայմանագիրը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիա աջակցում է զենքի սահմանափակման հետ կապված ցանկացած նախաձեռնության , և կոչ է արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին երկարաձգել հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը:Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:


«Ֆրանսիան աջակցում է զենքի վերահսկման գործիքներին, որոնք կարող են երաշխավորել ռազմավարական կայունությունը», - ընդգծել են Ֆրանսիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները ստորագրել էին 2010 թվականի ապրիլի 8-ին Պրահայում: Համաձայնագրով նախատեսվում է, որ կողմերը ռազմավարական կրիչները կրճատելու են մինչև 700 միավոր, իսկ միջուկային մարտալիցքը մինչև 1550։ Պայմանագրի ժամկետը 10 տարի է՝ մինչև 2021 թվականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել